«Օրրանը» մեկնարկում է «Օգնե՛ք՝ զվարճանալով» ժամանցային միջոցառումների շարքը


«Օրրանը» մեկնարկում է «Օգնե՛ք՝ զվարճանալով» ժամանցային միջոցառումների շարքը

  • 07-05-2014 18:09:41   | Հայաստան  |  Բարեգործություն

Մայիսի 7-ին «Արենա» բոուլինգ և բիլիարդ զվարճանքների կենտրոնում տեղի ունեցավ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանն աջակցելուն ուղղված բոուլինգի`«Օգնե՛ք` զվարճանալով» բարեգործական առաջնությունը: Իրար հետ մրցեցին «HSBC բանկ Հայաստան», «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի», «Իմեքս Գրուպ», «Բեկոն Պրոդուկտ» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների թիմերը, որոնք միավորվել են կարիքավոր ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու գաղափարի շուրջ: 
 
Հանգանակված ամբողջ գումարը կուղղորդվի Երևանի և Վանձորի Օրրանների երեխաների և տարեցների մեկամսյա սննդի ծախսերը հոգալուն:Օրրանը շնարհակալություն է հայտնում մասնակից կազմակերպություններին, որոնք միշտ կանգնած են Օրրանի կողքին և միշտ մեծ աջակցություն են ցուցաբերում Օրրանի նմանատիպ նախաձեռնություններին: 
 
«Այս առաջնությամբ «Օրրանը» մեկնարկում է «Օգնե՛ք՝ զվարճանալով» ժամանցային միջոցառումների շարքը, որը նպատակ ունի ձևավորել բարեգործության էապես նոր մշակույթ, ինչպես նաև դրամական միջոցներ հայթայթել մեր սաների և տարեցների կարիքները հոգալու համար», - նշեց «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:
 
Թեժ մրցության արդյունքում հաղթող ճանաչվեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության թիմը: Առաջնության վերջում մասնակից ընկերությունների թիմերը Օրրանի երեխաների կողմից նվեր ստացան վերջիններիս կողմից պատրաստված օրվա խորհրդանիշ կավե կեգլիներ:
 
Հիշեցնենք, որ «Օրրանը» հիմնադրվել է 2000 թվականին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ երեխաների և ծերերի շրջանում մուրացկանության և աղքատության վերացման առաքելությամբ: 
 
Այս նախաձեռնության ինֆորմացիոն հովանավորն է Asekose.am լրատվական կայքը:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն