Երեւանում մեկնարկեց <Ազգային պատկերասրահ> միջազգային 10-րդ փառատոնը (Տեսանյութ)


Երեւանում մեկնարկեց <Ազգային պատկերասրահ> միջազգային 10-րդ փառատոնը (Տեսանյութ)

  • 07-05-2014 21:59:38   | Հայաստան  |  Մշակույթ



Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում մայիսի 7-ին մեկնարկեց  «Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի բացման հանդիսավոր  արարողությունը:
Միջոցառման  բացմանը հնչեցին  Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը ներկայացրեցին  Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), մենակատար՝ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո (Շվեյցարիա), դիրիժոր՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Տեղեկացնենք, որ «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը ներկայացնում է «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
Հիշեցնենք, որ փառատոնը հիմնադրվել է 2005թ.:Յուրաքանչյուր գարուն այն հայ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ՝ հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:
Ավանդական դարձած Փառատոնն իր շարունակականությունն է ստացել՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ՛ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ , որն աջակցության իր առաքելությունը ստանձնեց 2006թ.-ից:
2008թ.-ից Փառատոնն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության՝մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
 

Միջոցառման լուսանկարներն այստեղ

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play