Ցյուրիխում տեղի է ունեցել Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովը


Ցյուրիխում տեղի է ունեցել Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովը

  • 08-05-2014 11:45:32   | Շվեյցարիա  |  Տնտեսություն
Սույն թվականի մայիսի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովը: Շվեյցարիա-ԱՊՀ առևտրի միացյալ պալատի կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն է վեր հանել առևտրային և ներդրումային հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում` խթանելով գործընկերային կապերի հաստատումը և ամրապնդումը երկու երկրների մեջ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից համաժողովում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության, զբոսաշրջության խթանման և ավիացիայի ոլորտի ազատականացման գործողությունները, ինչպես նաև այս բնագավառներում երկկողմ համագործակցության խորացման, ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավման կարևորությունը: Վերջինս հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջային արդյունքների առավել լայն և բովանդակային իրացման և ներդրումային գրավչության բարձրացման համար`  միևնույն ժամանակ որակապես նոր մակարդակի բերելով Հայաստանի կապակցվածությունը միջազգային շուկաների հետ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հայտնում ենոր հաշվի առնելով Շվեյցարիայի՝ զբոսաշրջության արդյունքի զարգացման տեսանկյունից համաշխարհային առաջատար լինելու հանգամանքը` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը աջակցել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների Հայաստան և Արցախ կատարած այցին: Մասնավորապես, այցի ընթացքում շվեյցարացի պատգամավորներին ներկայացվել է ՀԱՄՀ կողմից իրականացվող միջոցառումները, Տաթև զբոսաշրջային գոտին և պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ծնված Տաթև զբոսաշրջային գոտու զարգացման ծրագիրը, ինչպես նաև ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվող սոցիալական պատասխանատու ձեռնարկատիրության ձևաչափը:
 
 
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play