Մայրաքաղաքում կրապատվել է 35 հազար ծառ


Մայրաքաղաքում կրապատվել է 35 հազար ծառ

  • 12-05-2014 18:30:57   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների ընթացքը զեկուցել է, որ քաղաքային ջերմատնից ծաղկապատման տարածքներ է տեղափոխվել 225 հազար ծաղկասածիլ: 
Ծառերի բուժման նպատակով արդեն կրապատվել է 35 հազար ծառ: Ընթացքի մեջ են նաև խոտհնձի աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոռոգման ցանցերի գործարկման մասով էլ զեկուցվել է, որ 10 վարչական շրջաններում դրանք արդեն իսկ գործարկվել են, ևս 2 վարչական շրջաներում կվերագործարկվեն մայիսի 15-ից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play