«Dasaran.am» կրթական հարթակում նոր ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղ` «Բացահայտիր Ամերիկան»


«Dasaran.am» կրթական հարթակում նոր ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղ` «Բացահայտիր Ամերիկան»

  • 15-05-2014 17:42:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր` մայիսի 15-ին, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ, «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը Երևանի թիվ 125 դպրոցում ազդարարեցին «Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղի մեկնարկը: Խաղի նպատակն էհարստացնել մեր աշակերտների գիտելիքները ԱՄՆ-ի պատմության, մշակույթի, գրականության, ավանդույթների, արժեքների և աշխարհագրության մասին: Արկածային և մրցակցային ժանրով ստեղված խաղը կնպաստի նաև իրազեկության բարձրացմանն այնպիսի գաղափարների շուրջ, ինչպիսիք են բազմակարծությունը, ժողովրդավարությունը, կանանց և երիտասարդների իրավունքները, խոսքի ազատությունը և այլն: 
Խաղը տեղադրված է «Dasaran.am» կրթական հարթակում, որին արդեն իսկ միացաել են Հայաստանի բոլոր դպրոցները: Այօսր տեղի ունեցած արարողության շրջանակներում 11-15 տարեկան աշակերտներն առաջին անգամ հնարավորություն ունեցան մրցելու միմյանց հետ:
«Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ խաղի իրականացումը ապահովել է «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան  օժանդակությամբ: 
Հիշեցնենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով տեղծել կրթության նոր որակ Հայաստանի հանրակրթական հաստատություններում: 
«Dasaran.am» կրթական ծրագիրը 2009 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ծրագիրը գործում է ՀՀ բոլոր դպրոցներում՝ վայելելով ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ Վարչապետի հավանությամբ: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ