Կայացել է հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ


Կայացել է հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ

  • 16-05-2014 16:15:34   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է  Ռուսասատանի Դաշնությունում Կանադայի դեսպանության գյուղատնտեսության և պարենի հարցերով խորհրդական Ջենիֆեր Ֆելոուզին և «Կանադական արտահանումների զարգացման կորպորացիայի» (EDC)  Ռուսաստանում և ԱՊՀ-ի երկրներում գլխավոր ներկայացուցիչ Ջոն Պլեյսին:
 
Շնորհակալություն  հայտնելով ընդունելության համար ,հյուրերը նշել  են, որ առաջին անգամ են Հայաստանում և հետաքրքված են Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու հեռանկարով: Ներկայացնելով  իրենց կառույցը և նշելով,որ՝ ԱՊՀ-ի մի քանի երկրներում արդեն հաջողությամբ գործում են կանադական մի շարք ընկերություններ, պարոն Պլեյսը ապագայի համար չի բացառել  վերջիններիս  գործունեությունը նաև  Հայաստանում: Նա նշել  է նաև, որ բացի արտահանումներին ուղղված ծրագրերից, EDC-ն ապահովագրական և բանկային ծառայություններ է մատուցում նաև կանադական մասնակցությամբ  ընկերություններին:
 
Նախարար  Սերգո Կարապետյանը,  հակիրճ ներկայացնելով հանրապետության գյուղատնտեսության վիճակը, նշել է, որ այն արդեն զարգացման նոր  փուլ  է մտել  և  այժմ կարևոր է աշխարհի առաջատար երկրների փորձի ընդօրինակումն ու  ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում: Այդ  առումով գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության հեռանկարը նա օգտակար և իրատեսական  է գնահատել:
 
 «Մեզ մոտ նպաստավոր պայմաններ են ստեղծվել գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարողների համար: Այդ նպատակով հրավիրում ենք նաև  կանադացի ներդրողներին` տեղում պայմաններին ծանոթանալու և մեր գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու »- ասել է նա :
 
 Կողմերը համակարծիք էին, որ   ՀՀ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում զգալիորեն կմեծանա այլ պետությունների, այդ թվում նաև Կանադայի, ներդրողների ակտիվությունը Հայաստանում:  
 
Համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելու նպատակով ,  նախարար Սերգո  Կարապետյանն առաջարկել է  քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play