«Համախմբում ենք երիտասարդներին հանուն կենսաբազմազանության» երիտասարդական միջազգային փոխանակային ծրագիրը Հայաստանում


«Համախմբում ենք երիտասարդներին հանուն կենսաբազմազանության» երիտասարդական միջազգային փոխանակային ծրագիրը Հայաստանում

  • 19-05-2014 13:55:07   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ս.թ. մայիսի 10-17-ը՝ ք. Ծաղկաձորում, կայացավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից կազմակերպած` «Համախմբում ենք երիտասարդներին հանուն կենսաբազմազանության» երիտասարդական միջազգային փոխանակային ծրագիրը: Ծրագրի շրջանակում՝ Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Հայաստանից ժամանած ավելի քան 40 երիտասարդներ, միասին քննարկեցին կենսաբազմազանության պահպանության արդի խնդիրները և մարտահրավերները, ներկայացրեցին իրենց կազմակերպությունների և երկրների հաջողված փորձը և ձեռքբերումները: 
Ծրագրի ընթացքում ներկայացվել է Կովկասի և այլ կենսաբազմազանության թեժ կետերի բուսական և կենդանական աշխարհը և դրանց կարևորությունը, քննարկվել է երիտասարդության ներգրավումը բնապահպանական միջոցառումներին և համագործակցության հնարավորությունները: Իրականացվել են արշավներ դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր: Կազմակերպվել է նաև «Կենսաբազմազանությունն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Լեհաստանը ներկայացնող թիմը: Միջոցառման ընթացքում կազմակերպվել են մշակութային երեկոներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացրել է իր մշակույթն ու պատմությունը՝ համեմված ազգային խոհանոցով: Ծրագիրը իրականացվել է «Կենսաբանական բազմազանության միջազգային օր» 2014-ին ընառաջ, ինչպես նաև նշվել է «Չվող թռչունի համաշխարհային օրը»: Կազմակերպվել է զեկուցում Հայաստանի թռչունների մասին, որից հետո բոլոր մասնակիցները մասնակցել են թռչնադիտարկմանը: 
Ծրագիրը իրականացվել  է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ:
 
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ