Բակերի բարեկարգման աշխատանքների մեկնարկից առաջ տեղերում կփակցվեն բարեկարգման նախագծերը


Բակերի բարեկարգման աշխատանքների մեկնարկից առաջ տեղերում կփակցվեն բարեկարգման նախագծերը

  • 19-05-2014 16:58:17   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած աշխատանաքային խորհրդակցության շրջանակում, հանձնարարել է նախքան բակային տարածքներում նախատեսված ասֆալտապատման հիմնական աշխատանքների մեկնարկը, մեկ անգամ ևս մանրակրկտորեն գույքագրել բոլոր այն բակային տարածքները, երկրորդական ու երրորդական փողոցները, որտեղ առկա են փոսեր և կարճ ժամանակում կազմակերպել գույքագրված տարածքների փոսալցման ու փոսանորոգման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բակերի բարեկարգման աշխատանքների հետ կապված էլ քաղաքապետը հանձնարարել է մինչ աշխատանքների մեկնարկը տեղերում նախ փակցնել բարեկարգման նախագծերը, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց ու, ըստ այդմ, ներկայացնելու իրենց առաջարկները, որպեսզի դրանք ևս ընդգրկվեն նախագծերում:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play