Մեկնարկեց ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստը


Մեկնարկեց ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստը

  • 20-05-2014 12:14:56   | Հայաստան  |  Տնտեսություն



Մայիսի 20-ին  Ծաղկաձորի Ռոսիա հյուրանոցում մեկնարկեց ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցում են  ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Ողջույնի խոսքով նիստի մասնակիցներին դիմեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոն:
 
Նիստի ընդմիջմանը տեղի ունեցած  մամուլի ասուլիսի  ընթացքում  ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը, ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոն և ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան խոսեցին  նախորդ նիստի որոշումների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, ԱՊՀ անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող աշխատանքների մասին:
 
 
Նիստի ընդմիջմանը լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ձեզ ենք ներկայացնում այդ ճեպազրույցի ամբողջական տեսագրությունը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play