Հայաստանից արտահանվող իշխան ձկան տխուր հեռանկարները


Հայաստանից արտահանվող իշխան ձկան տխուր հեռանկարները

  • 22-05-2014 19:06:22   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանը կարող է հավակնել համաշխարհային ձկնարտադրությունում առաջատար տեղեր զբաղեցնելուն. Իսկ ձկան արտադրության աճի դինամիկայով Հայաստանը ակնհայտ առաջատար է:

Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի բացառիկ հանքային բաղադրության, ինչպես նաև հաստատուն ջերմաստիճանի և ճնշման շնորհիվ, արդյունահանվող ձուկը դառնում է երկրի տնտեսության լուրջ մաս: Ձկնաբուծական ֆերմաների քանակը մշտապես աճում է, մեծանում է նաև Ռուսաստանի և Եվրոպայի հետ ապրանքաշրջանառության ծավալը, յուրացվում են շուկաներ Ասիայում և Ամերիկայում:

Արդյո՞ք իրականում ամեն ինչ այդքան ուրախ և դրական է:

Առաջին հայացքից՝ իհարկե: Տնտեսության երկար տարիների ստագնացիայից հետո ակտիվ զարգացող իրական արտադրությունը անշուշտ դրական գործոն է:

Սակայն, եթե ուշադիր նայելու լինենք, ապա միանգամից անպատասխան հարցեր կառաջանան: Ի՞նչ կլինի էկոլոգիայի հետ: Նման բացառիկ բաղադրությամբ ջուրը վաղ թե ուշ կվերջանա: Արտադրողները չպետք է օգտվեն աղբյուրներից առանց վերաշրջանառման համակարգերի: Ի՞նչ կլինի երաշխիքների հետ: Երբ շուկան վերելքում է, բանկերը ակտիվորեն առաջարկում և պարտադրում են վարկավորում: Ձեզ համոզում են  գնել նոր բեռնատար, թույլ տալ թանկ մարկետինգ անել, բարելավել օֆիսային պայմանները: Վարկային փողերը հենց նման բաների համար են: Իսկ հետո, եթե ստացվի այնպես, որ բեռնատարը պահեն մաքսատանը, այդ պահին արդեն ընկերությունը չի ունենա միջոցներ հերթական վարկային վճարման համար: Իրավիճակից դուրս գալու համար ստիպված խնայողությունների է գնում, որոնք կարող են անցանկալի հետևանքների հանգեցնել, ինչն էլ կարող է սպառնալիք դառնալ Հայաստանից ձկնարտադրության արտահանման համար:

Հայաստանում ձկնարդյունաբերությունը դեռ գտնվում է զարգացման վաղ փուլում՝ թե բիզնեսի, և թե պետական տնտեսության տեսանկյունից: Նման փուլում բազմաթիվ առաջատարներ դուրս են մնում հետագա մրցապայքարից, որքան էլ որ ուժեղ չթվան հեռանկարները:

Դրանից հետո բիզնեսը անցնում է էվոլյուցիոն զարգացման փուլ:

Իրավիճակի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար մենք դիմեցինք Հայաստանի ձկնարտադրողների ընկերակցության նախկին ղեկավար Արկադի Գևորգյանին:

-         Պր. Գևորգյան, Հայաստանում ձկան արտադրության ծավալները անշեղորեն աճում են, դա մեր երկրի համար բարի՞ք է, թե՝ չարիք:

-Ինչպես հայտնի է, մեդալը միշտ երկու կողմ ունի: Եթե գործընթացը կառավարվի բնական ձևով, ձկնարդյունաբերությունը կզարգանա ի շահ հանրապետության և ձեռնարկատերերի, իսկ ռեսուրսների հարցերով, տվյալ դեպքում, պետք է զբաղվեն համապատասխան գերատեսչությունները և համապատասխան նորմատիվներով ու սահմանափակումներով ազդեն ձկնարդյունաբերության զարգացման վրա, նպաստելով դրան, այլ ՝ ոչ թե ճնշելով: Շատ կարևոր է բոլոր արտադրողների համար    նույնանման նորմալ պայմաններ ստեղծելը, թույլ չտալով արտադրողների և վաճառողների համար մենաշնորհների ստեղծումը: Ցավոք սրտի, հանրապետությունում տեղի է ունենում հակառակ գործընթացը, չինովնիկները իրենց բացթողումները կամ ասենք ավելին՝ չարաշահումները փորձում են բարդել ձկնարտադրողների վրա, նրանց մեղադրելով չափից ավելի շատ ջուր օգտագործելու մեջ, արհամարհելով այն փաստը, որ ջրի օգտագործման թույլտվությունն իրենք են տվել: Նույն պատկերն է նաև ձկնարդյունաբերության մեջ՝ ի վիճակի չլինելով  կառավարել Սևանա լճից ձկան որսի գործընթացը: Բանը հասել է նրան, որ սիգի պաշարները 40 հազար տոննայից կրճատվել են միչև մի քանի հարյուր տոննայի: Եթե նախկինում հնարավոր էր որսալ տարեկան ավելի քան 10 հազար տոննա սիգ, ապա այժմ այդ ցուցանիշը չի գերազանցում 80 տոննան:
Օրենսդրության մեջ նոր  փոփոխությունները, որոնք կոչված են կարգավորել ձկնարտադրության մեջ  ջրի օգտագործումը, մանր ու միջին արտադրողների մոտ լավատեսության տեղ չեն թողնում : Դրանք, ավելի շուտ նպաստում են ոլորտի մոնոպոլիզացմանը, ինչը գործնականում արդեն եղել է: Եվ այդ ամենը չի նպաստի ձկնարտադրության ընդհանուր աճին, և համապատասխանաբար՝ հանրապետության բյուջե նոր դրամական մուտքերին:

-Ի՞նչն եք դուք համարում առանցքային պահ Հայաստանում ձկնարտադրության ոլորտում:

-Ժամանակակից տեխնոլոգիաներն ու ռեսուրսներին խնամքով մոտենալը:

-Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ առավելությունները խոշոր խաղացողների կողմն են, իսկ մանր տնտեսություները նվազագույն շանսեր ունեն:

-Բոլորովին պարտադիր չէ: Խոշոր ընկերությունները հաճախ իրենք իրենց թակարդի մեջ են գցում, փորձելով խաղալ տիպային բիզնես-օրենքներով: Ձկնարդյունահանման ոլորտում առանձնահատկություններն ահռելի են: Շատ կարևոր է փորձագետների հետ համագործակցությունը, ձկան աճի առանձնահատկությունները հաշվի առնելը, մի շարք այլ գործոններ: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս հագեցնել թթվածնով, ֆիլտրել ջուրը, ձկանը կերակրել համապատասխան կերով: Ի դեպ, կերի մասին՝ գիտե՞ք, թե ինչու է նորվեգական իշխան ձկան միսը կարմիր գույնի: Իշխանազգի ձկներն իրենց բնույթով սնվում են խեցգետիններով, որոնց մեջ կարոտին կա, ինչն էլ նրանց մսին կարմիր գույն է հաղորդում: Որպեսզի արհեստական պայմաններում աճեցված իշխան ձկան միսը մոտ լինի բնական մսի գույնին, կեր արտադրողները ավելացնում են կարոտինային խմբին պատկանող արհեստական ներկիչներ, որոնք ստացվում են խեցգետնազգիներից:

-Նման տեխնոլոգիաները մանր ձկնային ֆերմաների գրպանի բանը չե՞ն:

-Սկսենք նրանից, որ նման տեխնոլոգիաների խելամտությունն ու նպատակահարմարությունը դեռ պետք է հասկանալ: Իսկ ժամանակակից կերը և ջրի վերաշրջանառությունն ու թթվածնով այն հագեցնելը միանգամայն իրատեսական է մանր արտադրողների համար:

-Դուք ունե՞ք կոնկրետ օրինակներ:

-Որքան ես գիտեմ, «Ֆիշարտ» ընկերությունը հենց դրա լավագույն օրինակն է: Տղաները չեն ձգտում երկնքից աստղեր իջեցնել, ռեկորդներ սահմանել, այլ ուղղակի իրենց գործն են անում: Նոր ջրավազաններ են կառուցում, դրանք սարքավորում առաջադեմ տեխնոլոգիաներով, ներկրում են եվրոպական կեր, համագործակցում են փորձագետ իխտիոլոգների հետ, կապեր ստեղծում: Եթե շատ փոքր ֆերմաները միավորվեն նման կոնգլոմերատների մեջ, դրանից միայն Հայաստանը կշահի: Դա կդառնա ոլորտ, այլ ոչ թե մեկ դերասանի թատրոն; Նույն «Ֆիշարտը» արդեն աշխատատեղեր է ստեղծել և ճշտապահորեն հարկեր է մուծում երկրի բյուջե: Միգուցե ասածս շատ արևմտամետ հնչի, սակայն դրան պետք է գնալ, դրա վրա պետք է հիմնավորվել:

-Որքան ինձ հայտնի է, «Ֆիշարտը» այնուամենայնիվ ռուսաստանյան մասնակցությամբ  և Ռուսաստանի հիմնադիրներով ընկերություն է: Համաձայն չե՞ք, որ այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի ձկնարդյունաբերության վերելքի, այլ փող աշխատելու մասին:

-Ոչ, կատեգորիկ կերպով համաձայն չեմ: Կարևորն այն է, որպեսզի բոլոր արտադրողների մոտ խաղի կանոնները նույնը լինեն և նպաստեն ձկնարդյունահանմանը: Ի՞նչ վատ բան կա նրանում, որ մեզ մոտ գալիս են արտերկրյա ներդրողներ: Չ՞է որ մենք դրան վաղուց էինք սպասում:Եվ բանը ոչ միայն փողի մեջ է, այլ` փորձ ձեռք բերելու և ընդհանրապես բիզնեսի հանդեպ վերաբերմունք ստեղծելու: Վատ է, երբ ներդրողը գալիս է, այսպես ասած «յուղոտ կտոր պոկելու»՝ մի քիչ փող է տալիս, որպեսզի բիզնեսի վրա վերահսկողություն ստանա և հետո այն ձեռնտու պայմաններով վերավաճառի: Այդ դեպքում դա ներդրող չէ: «Ֆիշարտի»  դեպքում ակնառու է դասական ներդրումային սխեման: Այնտեղ տղաները երեկ չէ, որ սկսել են բիզնեսով զբաղվել` Մուրմանսկում և Նախոդկայում այնպիսի ձեռնարկություններ կան, որոնց հետ «Ֆիշարտի»  հիմնադիրները վաղեմի բաժնետերեր են: Ի դեպ, «Ֆիշարտում»  նաև  հայրենակից ունենք: Հասնակալի է, որ դրա հետևում նավթային փողեր են, իսկ հետո՞ ինչ: Ամեն մեկն իր ունեցածի տերն է` եթե Ռուսաստանն ունի սև ոսկի, հանձինս նավթի, ապա մեր սև ոսկին դա թառափի խավիարն է:

-Այդ դեպքում ինչո՞ւ է բավական հաճախ ռուսաստանյան Россельхознадзор-ը հետկանչում  Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի արտահանման թոյլտվությունները:

-Մենք բազմիցս ենք մեկնաբանել արտահանվող ապրանքի կարգը և որակը, ես պատրաստ չեմ քննարկել հարցի քաղաքական կողմը, այստեղ մենք ձեզ հետ քիչ բան կարող ենք անել: Կարևորն այն է, որ եթե մենք ցանկանում ենք, որպեսզի մեր ձկնարդյունաբերությունը զարգանա, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն և Հայաստանը հերթական անգամ մտնի պատմության մեջ, իր մոտ զարգացնելով համաշխարհային մասշտաբով հազվագյուտ և բացառիկ ձկան ու խավիարի արտադրությունը, ապա պետք է կանոններով խաղալ: Նոր տեխնոլոգիաներ կներդնենք, խնայողություն չանենք կերի որակի վրա, բարձրացնենք մասնագետների որակավորումը: Իսկ եթե գործին մատների արանքով նայենք, ինքներս կմնանք դատարկ ջրավազաններով և չգիտես ուր արտահոսող բացառիկ Արարատյան ջրով:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play