Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում «Վերջին զանգի» միջոցառումներ են


Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում «Վերջին զանգի» միջոցառումներ են

  • 23-05-2014 10:02:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ուսումնական տարվա վերջին դասն է ու  ավարտական դասարանների «Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառումները: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձինք: 
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց է այցելել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Նախքան միջոցառման մեկնարկը, հանդիսավոր պայմաններում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հիմնական դպրոցն ավարտող 9-րդ դասարանի աշակերտները, շնորհակալություն հայտնելով իրենց ուսուցիչներին փոխանցված գիտելիքների և ցուցաբերած մշտական հոգատարության համար, խոստացել են, որ հետագայում իրենց գրանցած հաջողություններով բարձր են պահելու դպրոցի  և Երևանի պատիվը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ