Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ աշխատանքները

  • 26-05-2014 16:26:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, նախկինում արձանագրված 14 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ապամոնտաժվել է նաև նախկինում տեղադրված և չգործող 24 կրպակ: Քաղաքապետը հանձարարել է շարունակել աշխատանքները՝ դրանք պահելով մշտական հսկողության տակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնումո են, որ զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող և վերանորոգման  անհրաժեշտություն ունեցող շենք-շինությունների գույքագրումը: Քաղաքապետը հանձնարարել է առաջիկա 1 ամսում ամբողջությամբ ավարտել գործընթացն ու պատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ դրանք 2015 թվականի բյուջեում ընդգրկելու համար:  
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play