Մայրաքաղաքում կարագացվեն շինարարական աշխատանքները


Մայրաքաղաքում կարագացվեն շինարարական աշխատանքները

  • 26-05-2014 17:02:21   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Հյուսիսային պողոտայի հետիոտնային հատվածի վերակառուցման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ընթացքը վերջին ժամանակահատվածում դանդաղել է, ինչը հարուցել է քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է հրավիրել շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչներին և խստորեն պահանջել, որպեսզի աշխատանքները տարվեն առավել կանոնակարգված և տարածքը հատվածաբար հանձնվի շահագործման: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play