Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները ընդգրկվել են <<Հեռուստամարաթոն-2014>>-ի ծրագրում


Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները ընդգրկվել են <<Հեռուստամարաթոն-2014>>-ի ծրագրում

  • 26-05-2014 17:50:44   |   |  Տնտեսություն

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին Երեւան քաղաքում մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: 
Արցախի Հանրապետության Նախագահն առաջարկել է <<Հեռուստամարաթոն-2014>>-ի ծրագրում նորից ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները` հաշվի առնելով նախագծի ծավալը եւ ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական նշանակությունը: Առաջարկն ընդունվել է եւ մտցվել 2014թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play