Մայրաքաղաքում առաջիկա օրերին կավարտվեն կանաչապատման աշխատանքները


Մայրաքաղաքում առաջիկա օրերին կավարտվեն կանաչապատման աշխատանքները

  • 26-05-2014 18:02:56   | Հայաստան  |  Տնտեսություն

Ընթացքի մեջ են նոր ավտոճանապարհի հարակից տարածքի կանաչապատման աշխատանքները
 
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող նոր ավտոճանապարհին հարակից տարածքների կանաչապատման մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ այստեղ ավարտվել են ճմապատման, ծառատունկի և ծաղկապատման աշխատանքները: 
 
Շինարարների կողմից նախօրեին բարեկարգումն ավարտված շուրջ 1000 քմ տարածքում էլ կանաչապատման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին: 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին, այդ թվում՝ 12 վարչական շրջանների ղեկավարներին, հանձնարարել է կենտրոնացնել ուժերը՝ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու և ճանապարհի շահագործմանը նախապատրաստվելու համար: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play