Արցախում մեկնակել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» ծրագիրը


Արցախում մեկնակել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» ծրագիրը

  • 29-05-2014 11:09:49   |   |  Տնտեսություն
Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Բերձորում մասնակցել է Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագրի մեկնարկի միջոցառմանը:
 
Իր խոսքում կառավարության ղեկավարը ողջունել է ծրագրի սկիզբն Արցախում՝ այն համարելով կարևոր քայլ Բերձորի զարգացման ճանապարհին: Ա. Հարությունյանը նշել է, որ կենտրոնի կողմից տրամադրվող միջոցները, որպես երկարաժամկետ և անտոկոս փոխառություն, լավ հնարավորություններ են ընձեռում տեղի բնակչությանը բնակարանային պայմանների բարելավման համար: Նա խոստացել է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի ռեսուրսների ընդլայման աշխատանքներին և հույս հայտնել, որ կարճ ժամանակահատվածում դրա աշխարհագրությունն ու ծավալները զգալիորեն կաճեն:
 
Մեկնարկը տրվել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» 300-րդ և դրա արցախյան ծրագրի առաջին տան շինարարությամբ, որին, տանտերերի և հարևանների հետ միասին, իր մասնակցությունն է բերել նաև վարչապետը: Ա. Հարությունյանի խոսքով՝ առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում կարևորություն է տրվում կամավորական աշխատանքին՝ հատկապես համայնքային աջակցության տեսքով:
 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ կազմակերպությունը տարիներ շարունակ անտոկոս և երկարաժամկետ փոխառություններ է տրամադրել ՀՀ տարբեր մարզերի շուրջ 300 ընտանիքների, ինչի շնորհիվ բարելավվել են նրանց բնակարանային պայմանները: Այսուհետև բարերարները կարող են իրենց նվիրատվությունները փոխանցել արցախյան ծրագրին ևս:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play