Մայրաքաղաքում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները


Մայրաքաղաքում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

  • 29-05-2014 13:38:16   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ից վարչական բոլոր շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Բացի այդ, կատարվում են նաև փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով կասֆալտապատվեն շուրջ 600 բակեր՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով 385 հազար քմ տարածք: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև վարչական շրջանների ծրագրերով: Ըստ այդմ, շուրջ 110 հազար քմ տարածք էլ կասֆալտապատվի վարչական շրջանների ծրագրերով: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play