Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի «ԱյբԼաբ»-ը 7 տարեկան է


Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի «ԱյբԼաբ»-ը 7 տարեկան է

  • 29-05-2014 16:46:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
2007 թ. մայիսին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և «Այբ» ակումբի անդամ Դավիթ Փախչանյանի բարերարությամբ Երևանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում հիմնվեց ֆիզիկայի «ԱյբԼաբ»-ը, որը կրում է անվանի մանկավարժ Բենհուր Փախչանյանի անունը։ Լաբորատոր արդիական սարքավորումներից բացի՝ այս «ԱյբԼաբ»-ը զինված է նաև վիրտուալ փորձերի իրականացման համար նախատեսված սիմուլյացիոն ծրագրերով, ֆիզիկային նվիրված հարուստ տեսադարանով:
 
Այս 7 տարիների ընթացքում «ԱյբԼաբ»-ում ոչ միայն  անցկացվել են լաբորատոր, գործնական և ցուցադրական աշխատանքներ դպրոցի 7-12-րդ դասարանցիների համար, այլև կազմակերպվել են ֆիզիկայի օլիմպիական խմբակների պարապմունքներ, ինչպես նաև՝ վերապատրաստումներ, սեմինարներ ու մրցույթներ Երևանի և մարզերի դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար:
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի «ԱյբԼաբ»-ի մասին հաշվետվությունից:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ