ԼՂՀ վարչապետը կաջակցի Թալիշ գյուղի արագընթաց զարգացմանը


ԼՂՀ վարչապետը կաջակցի Թալիշ գյուղի արագընթաց զարգացմանը

  • 30-05-2014 11:33:41   |   |  Տնտեսություն

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ բնակիչների հետ հանդիպելու և տեղի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման որոշ հարցեր քննարկելու նպատակով:
 
Կառավարության ղեկավարը ներկայացրել է վերջին ամիսներին համայնքում գյուղատնտեսությունը խթանելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով, մասնավորապես, զգալի միջոցներ են ներդրվել բարձր հզորության պոմպակայան կառուցելու համար, որը թույլ է տալիս ավելի քան 1000 հեկտար հողատարածք ոռոգել: Արդյունքում գարնանը հարյուրավոր հեկտար դաշտեր են մշակվել կառավարության աջակցությամբ, որոնցից ստացվելիք շահույթը բաշխվելու է Թալիշի բնակիչների միջև:
 
Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և ապագա եկամուտների բաշխման ձևաչափին՝ վարչապետը կոչ է արել բնակիչներին քննարկումներ ունենալ դրանց վերաբերյալ, քանի որ Թալիշի հետագա զարգացումը կախված է լինելու այդ որոշումից: Ա. Հարությունյանը, ներկայացնելով մի քանի հավանական տարբերակներ, կողմ է արտահայտվել կոոպերացիայի ստեղծմանը, որը, ըստ նրա, տվյալ պայմաններում լավագույն ձևաչափն է գյուղի զարգացման համար: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կառավարության ղեկավարն ընդգծել է Թալիշի ռազմավարական նշանակությունը և այդ համատեքստում նշել, որ ոռոգովի հողատարածքները պետք է ծառայեն համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Նրա խոսքով՝ ինքը, որպես թե՛ վարչապետ, թե՛ քաղաքացի, նշանակալի աջակցություն է ցուցաբերելու գյուղի արագընթաց զարգացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play