Երևանում կանցկացվի «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը


Երևանում կանցկացվի «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը

  • 31-05-2014 16:16:03   | Հայաստան  |  Մշակույթ

Ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ՝ 2014 թվականի հունիսի 4-6-ը Երևանում կանցկացվի Հայաստանում և արտերկրում պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը, ինչը կնշանավորի նաև 2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար տեխնիկական համաձայնագրի» շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագրի ավարտը:
Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաս¬տանի և արտ¬երկրի մշակութային ժառանգության պահպանման և ընդ¬լայն¬ման նոր սահման¬ները` ելակետ հանդիսանալով ապագա հետազոտությունների և ծրագրերի համար, ինչպես նաև նպաստելով տարբեր փորձագետների և կազմակերպությունների միջև բազմառարկայական կապերի և համագործակցության ձևավորմանը: Գիտաժողովը կմիավորի գիտաշխատողների, մասնագետների, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության ոլորտում քաղաքականություն իրականացնողներին, ովքեր կներկայացնեն, կքննարկեն հնագիտական, ճարտարապետական և քաղաքաշինական ժառանգությանն ու միջավայրին վերաբերող հիմնահարցերն ու դրանց զարգացման ուղիները: 
Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ:
Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:
Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել՝  http://chp2014.restauroarmenia.org/ կայքէջը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play