Համայնքային բյուջեով մայրաքաղաքում արդեն կառուցվել է 50 թեքահարթակ


Համայնքային բյուջեով մայրաքաղաքում արդեն կառուցվել է 50 թեքահարթակ

  • 02-06-2014 18:45:07   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերի շրջանակում ընթացքի մեջ են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով համայնքային բյուջեի միջոցներով թեքահարթակներ կառուցելու աշխատանքները: Ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցվել է 50 թեքահարթակ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը սեփականատերերի կողմից  թեքահարթակներով համալրելու ուղղությամբ աշխատանքները: Ըստ այդմ, արդեն իսկ 134 օբյեկտների մուտքեր ապահովված են թեքահարթակներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև փողոցների և մայթերի հիմնանորոգման ու բարեկարգման շինաշխատանքների շրջանակում վերահսկել կապալառու կազմակերպությունների կողմից թեքահարթակների կառուցման ընթացքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ անդրադառնալով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտի հարմարեցման գործընթացին՝ զեկուցվել է, որ այդ նպատակով հայտարարված համապատասխան մրցույթը կայացել է: Հաղթող ճանաչված կազմակերպության կողմից ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում թվով 10 ավտոբուսներ համապատասխան վերելակներով կահավորելու ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play