Կվերանայվի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պատասխանատուների աշխատանքը


Կվերանայվի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պատասխանատուների աշխատանքը

  • 02-06-2014 18:51:52   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ սեփական եկամուտների հավաքագրման մայիս ամսվա կատարողականը կազմել է 100 տոկոս: 
Վարչական շրջանների մասով զեկուցվել է, որ, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր 11 վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոս ցուցանիշը, որոշ դեպքերում անգամ գերակատարել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պատասխանատուների աշխատանքը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play