Հունիսի 3-ի` լույս 4-ի գիշերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է ցանցի աշխատանքներ


Հունիսի 3-ի` լույս 4-ի գիշերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է ցանցի աշխատանքներ

  • 02-06-2014 19:20:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ցանցի հուսալիության աստիճանի բարձրացմանը և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, հունիսի 3-ի` լույս 4-ի գիշերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ, որոնց նպատակը ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունների ապահովումն է:
 
Բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները կաշխատեն գիշերը` ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամերին, սկսած ժամը 2-ից:
 
Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, բաժանորդները որևէ խնդիր չեն ունենա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս: Այդուհանդերձ, բաժանորդներից ոմանք որոշակի անհարմարություն կարող են զգալ ձայնային ծառայություններից օգտվելիս: Հնարավոր են նաև մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնը պատրաստ է ցանկացած պահի բաժանորդներին ցուցաբերել աջակցություն:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ