ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է ցանցի արդիականացման աշխատանքներ


ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է ցանցի արդիականացման աշխատանքներ

  • 03-06-2014 12:14:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ցանցի հուսալիության աստիճանի բարձրացմանը և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, հունիսի 3-ի` լույս 4-ի գիշերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ, որոնց նպատակը ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունների ապահովումն է:
 
Բաժանորդներին անհարմարություններից հնարավորին զերծ պահելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները, համապատասխանաբար, կաշխատեն գիշերը` ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամերին, սկսած կեսգիշերից հետո ժամը 2-ից:
 
Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում՝ բաժանորդները որևէ խնդիր չեն ունենա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս: Այդուհանդերձ, բաժանորդներից ոմանք որոշակի անհարմարություն կարող են զգալ՝ ձայնային ծառայություններից օգտվելիս: Հնարավոր են նաև մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդների հեռախոսները նորից գրանցվեն և միանան ցանցին:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի զանգերի կենտրոնը գործում է շուրջօրյա: Մեր մասնագետները պատրաստ են բաժանորդներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ցանկացած պահի:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ