«Նվիրիր հույս ՄԻԱՀ-ով ապրող երեխաներին» խորագրով բարեգործական համերգ (տեսանյութեր եւ լուսանկարներ)


«Նվիրիր հույս ՄԻԱՀ-ով ապրող երեխաներին» խորագրով բարեգործական համերգ (տեսանյութեր եւ լուսանկարներ)

  • 04-06-2014 12:49:19   | Հայաստան  |  Բարեգործություն



Հունիսի 3-ին  Ա.Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի  ունեցավ   «Նվիրիր հույս ՄԻԱՀ-ով ապրող երեխաներին» խորագրով բարեգործական համերգ:  

Համերգին ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: 

Տ. Նավասարդ Սրբազանը համերգը բացեց Տերունական աղոթքով: Ապա իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլորին, ովքեր աջակցել էին համերգի կազմակերպմանը և դիմելով ներկաներին՝ ի մասնավորի ասաց.

«Ցանկանում ենք մեր խոսքը սկսել երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի բառերով՝ «ՎԱՂՎԱ ՀՈՒՅՍԸ ԼՈՒՅՍՆ Է ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ»: Մենք այսօր միաբանվել ենք հոգեհարազատության անսահման զգացումով և յուրայինի ցավը կիսելու ներքին մղումով: Մենք միասիրտ ենք և միակամ մի վեհ առաքելությամբ, որ կոչվում է հայ քրիստոնյա, ասել է, թե՝ քրիստոնյա՝ հայի տեսակով»,- ասաց   Տ. Նավասարդ Սրբազանը    հավելելով, որ այսօր իրենց միաբանել  են Հավատքի անսասանությունը, Սիրո ուժը և Բարու հաղթանակը.« Մենք որդեգիրն ենք Ողորմածության և Գթասրտության, սերմնացանները՝ Աստվածային Խոսքի ու Երկնային Արքայության: Օրհնյալ զավակներն ենք մենք Հայոց Սուրբ Եկեղեցու ու պիտի «կառչած մնանք մեր հավատքի նավին: Կայմը՝ Հավատքը, պինդ բռնենք, Հույսը՝ որպես առագաստ պարզենք, Սերը՝ որպես ղեկ շարժենք և այսպես քայլենք առաջ, կողք կողքի, սիրտ սրտի, որպես մեկ ազգ, մեկ եկեղեցի»:

Նշենք, որ համերգին մասնակցում են «Փարոս» կամերային երգչախումբը (խմբավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան), ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը (խմբավար՝ Լիլիթ Գրիգորյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), Մայիլյան երգարվեստի կենտրոնը (խմբավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան), ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու երգչախումբը (խմբավար՝ Անուշ Հարությունյան), ԱՀԹ «Զանգակներ» խումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Շահէ Քեշիշեան) և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան):  

 
 Տեղեկացնենք, որ համերգից  ստացված ողջ հասույթը կտրամադրվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների խնամքով զբաղվող «Ցերեկային կենտրոնի» ծրագրերին:
Հատվածներ բարեգործական համերգից
 
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play