Մայրաքաղաքում վերահսկվում են կանաչապատման աշխատանքները


Մայրաքաղաքում վերահսկվում են կանաչապատման աշխատանքները

  • 09-06-2014 17:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել շուրջ 800 հազար ծաղկասածիլ: Ամբողջությամբ գործարկված  են նաև ոռոգման համակարգերը: 
Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում:
Ոռոգման ցանցի ընդլայնման շրջանակում իրականացվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ համակարգի նոր կառուցված հատվածները հընթացս փորձարկվում և հանձնվում են շահագործման: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է անմիջական հսկողություն սահմանել կանաչապատման աշխատանքների նկատմամբ՝ կարճ ժամանակահատվածում ապահովելով ցանկալի արդյունք: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play