Վերացվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրության արգելանքը


Վերացվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրության արգելանքը

  • 12-06-2014 11:26:12   | Հայաստան  |  Տնտեսություն

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. մայիսի 30-ի հրամանով արգելվել էր «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի եզրակացությունը ` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 11-ի որոշմամբ վերացվել է:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play