Հայաստանում կվերականգնվի հախճապակու արտադրության ավանդույթները


Հայաստանում կվերականգնվի հախճապակու արտադրության ավանդույթները

  • 12-06-2014 14:17:53   | Հայաստան  |  Տնտեսություն



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հախճապակու արտադրությամբ զբաղվող իտալական Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին: 
Իտալական ընկերության փոխնախագահը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Մասնավորապես, Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ աշխատանքներ են տարվում առաջիկայում մեր երկրում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու ուղղությամբ, որի արտադրանքը կարտահանվի նաև արտերկիր:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներում: Վարչապետը հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի Հայաստանում հախճապակու արտադրության ավանդույթների վերականգնմանը: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, այնուհետև կառավարության ղեկավարը և Ֆեդերիկո Պոլիդորին քննարկել են ներդրումային ծրագրին առնչվող մի շարք հարցեր:


***
Ceramisia-ն ներկայում իր արտադրանքն արտահանում է 25 երկիր: Այն Իտալիայում համարվում է տնային և հյուրանոցային հախճապակյա սպասքի արտադրության ասպարեզում ամենախոշոր ազգային կերամիկական ընկերությունը: 
 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play