13-06-2014 16:26:34 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Այսօր Orange-ը ներկայացրեց հատուկ ամառային անակնկալ ամսական բաժանորդագրությները նախընտրող իր նոր բաժանորդների համար: Բոլոր նրանք, ովքեր մինչև օգոստոսի 31-ը 12 կամ 24 ամսով կբաժանորդագրվեն Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին` սկսած 4000 դրամից, ոչ միայն զեղչված գնով մեկ հեռախոս ձեռք բերելու հնարավորություն կունենան, այլ նաև նվեր կստանան հավելյալ կանխավճարային SIM քարտ: Ընդ որում, 2 SIM քարտերի համար կակտիվացվի «Orange Իրար հետ» փաթեթը որը, թույլ կտա օգտատերերին 6 ամիս շարունակ իրար հետ խոսել անսահամանափակ և անվճար:
«Ամռանն ընդառաջ ուրախ ենք ամսական բաժանորդագրությունների մեր նոր բաժանորդներին Orange-ի խանութներում ներկայացված հեռախոսասարքերի լայն տեսականուց իրենց նախընտրած հեռախոսը հատուկ գնով ձեռք բերելու հնարավորությունից բացի, ընձեռել նաև իրենց մտերիմների հետ անվճար խոսելու հնարավորությունը», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Ամառային այս հատուկ առաջարկի մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/promos/additional-SIM-card-to-call-for-free/index.php հղումով: