Բազմաբնակարան շենքերի գեղարվեստական գունավորման աշխատանքները շարունակական են լինելու


Բազմաբնակարան շենքերի գեղարվեստական գունավորման աշխատանքները շարունակական են լինելու

  • 13-06-2014 18:23:30   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրով  2013թվականից մեկնարկեց ևս մեկ ծրագիր, որն առաջին անգամ էր կյանքի կոչվում Երևանում: Ըստ ծրագրի՝ վառ գույներ ու նոր, ավելի թարմ տեսք են ստանում մայրաքաղաքի պանելային շենքերը: Հատուկ ներկերով, որոնք, ի դեպ, պահպանվում են երկար ժամանակ, գունավորման յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվում, ինչն էլ ավելի նկատելի է դարձնում շենքերին առկա բաղադրիչները: Բազմաբնակարան շենքերի գեղարվեստական գունավորման աշխատանքները շարունակվում են նաև այս տարի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Բաբաջանյան 163 և Իսակովի 44 շենքերում ծրագրի առաջին արդյունքն արդեն տեսանելի է: Գործընթացը լինելու է շարունակական և Երևանի համաչափ զարգացման համատեքստում իրականացվելու է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play