«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻ 5 Քարտապաններ իրենց ամառային հանգիստը կանցակցնեն 5 եվրոպական քաղաքներում


«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻ 5 Քարտապաններ իրենց ամառային հանգիստը կանցակցնեն 5 եվրոպական քաղաքներում

  • 16-06-2014 13:44:32   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր հունիսի 16-ին ժամը 11:00-ին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻ նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում մեկնարկեց 5 Եվրոպական քաղաքներ՝ Աթենք, Նիցա, Բարսելոնա, Նեապոլ և Լոնդոն 2 անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրերի խաղարկությունը, որը հեռարձակվում էր online ռեժմում՝ բանկի պաշտոնական կայք էջերում (www.acba.am և www.cards.acba.am ): Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր Բանկի Visa, Mastercard, ArCa և American Express քարտերից որևէ մեկով գարնան 3 ամիսների ընթացքում կատարել նվազագույնը թվով 20 վճարային գործարք, որոնց ընդհանուր գումարը կկազմեր առնվազն 100,000 ՀՀ դրամ:

Ձևավորած ավանդույթի համաձայն հաղթող Քարտապաններին ընտրում են հենց Բանկի հաճախորդները: Այս անգամ այդ պատիվը բաժին ընկավ Բանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղի հաճախորդներին:

<<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ>> կողմից իրականացվող խաղարկության արդյունքներում ուղեգրերի արժանացան հետևյալ քարտապանները՝

Մանուկ Պետրոսյան (քարտի վերջին չորս թվերը 7115) - Աթենք

Լևոն Սաֆարյան(քարտի վերջին չորս թվերը 2278) - Նիցա

Արմեն Հարությունյան (քարտի վերջին չորս թվերը 8947) - Բարսելոնա

Վահրամ Տեր-Մաթևոսյան (քարտի վերջին չորս թվերը 8997) -Նեապոլ

Նարեկ Դավթյան  (քարտի վերջին չորս թվերը 9033) -Լոնդոն

 

Ս.թ. հունիսի 20-ին բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի կունենա ուղեգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հաղթող քարտապանները Բանկի Գլխավոր-գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանից կստանան իրենց ուղեգրերի հավաստագրերը:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play