Շուրջ 900 հազար ծաղկասածիլ՝ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների համար


Շուրջ 900 հազար ծաղկասածիլ՝ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների համար

  • 16-06-2014 15:14:35   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել շուրջ 900 հազար ծաղկասածիլ: Ի պատասխան մտահոգության, թե աշխատանքի արդյունքները դեռևս տեսանելի չեն, նշվել է, որ դա պայմանավորված է բացառապես վերջին շրջանի տեղումների առատությամբ և որ դրանց դադարելուն զուգահեռ տեսանելի կլինեն նաև արդյունքները: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում բուժման նպատակով տարվում են ծառերի հատուկ նյութերով մշակման անհրաժեշտ միջոցառումներ: Հանձնարարվել է մասնավոր հատվածին իրազեկել այս ուղղությամբ իրենց կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկելիք անհրաժեշտ միջոցառումների մասին: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play