Նոր ավտոճանապարհը թեթևացրել է վարորդների հոգսերը


Նոր ավտոճանապարհը թեթևացրել է վարորդների հոգսերը

  • 17-06-2014 12:17:00   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ընդամենը մի քանի օր շահագործվող նոր ավտոճանապարհն արդեն հասցրել է արժանանալ ոչ միայն ավտովարորդների, այլև մայրաքաղաքի ողջ բնակչության, նաև հյուրերի բարձր գնահատականին: Երևանի քաղքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նոր ճանապարհով երթևեկող վարորդներին հատկապես գոհացնում է հանգամանքը, որ քաղաքի մի հատվածից մյուսը գնալու համար այլևս ստիպված չեն լինի անցնել մայրաքաղաքի  երթևեկությամբ առանց այդ էլ ծանրաբեռնված կենտրոնով. «Հիմա հարմար է բոլոր առումներով. և՛ ժամանակն ենք խնայում, և՛ նյարդերը, բացի այդ՝ վառելիքը, ինչը ոչ պակաս կարևոր է»,- գոհունակությամբ նշում են վարորդները՝ հավելելով, որ բարձր որակով կառուցված ճանապարհով երթևեկելն անվտանգ է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play