«Համաոկա» ատոմակայանի գործունեության դադարեցումը չի նշանակում լրիվ հրաժարում միջուկային էներգիայից<br /> <br />


 

«Համաոկա» ատոմակայանի գործունեության դադարեցումը չի նշանակում լրիվ հրաժարում միջուկային էներգիայից

  • 08-05-2011 10:11:54   | Ճապոնիա  |  Միջազգային
Նախօրեին Ճապոնիայի կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որով դադարեցրեց Տոկիոյի հարավում գտնվող «Համաոկա» էլեկտրակայանի շահագործումը վերջինիս անվտանգության համակարգը բարելավելու նպատակով: ««Համաոկա» ատոմակայանի գործունեության դադարեցման մասին կառավարության որոշումը չի նշանակում ամբողջովին հրաժարվել միջուկային էներգիայից: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ այս տարածքում` համամատած մյուս էլեկտեւակայանների տեղակայման վայրերի հետ, բարձր մագնիտուտով երկրաշարժն ավելի հավանական է»,- նշել է Ճապոնիայի կառավարության ղեկավարի օգնական Գոսի Հոսոնոն: Ըստ սեյսմոլոգների, «Համաոկա» ատոմակայանի տեղակայման վայրում մոտակա 30 տարում 8 բալ մագնիտուտով երկրաշարժների հավանականությունը 87% է: «Եթե այս ատոմակայում ինչ- ինչ պատճառներով վթար տեղի ունենա, ապա այն շատ ծանր հետեւանքներ կունենա ամբողջ երկրի համար: Հենց այս պատճառով է, որ իշխանությունները չեն թույլատրել ավելի վաղ ստուգման նպատակով կանգնեցված 3 -րդ ռեակտորի վերագործարկումը եւ խնդրել են ատոմակայանը շահագործող օերատոր ընկերությանը դադարեցնել 4րդ եւ 5 -րդ ռեակտորների շահագործումը»,- նշել է Ճապնիայի վարչապետ Նաոտո Կանը: «Ատոմային անվտանգության ազգային գործակալության» փորձագետները կարծում են, որ «Համաոկան» կկարողանա վերսկսել այս երեք ռեակտորների աշխատանքները երկու տարի անց, երբ իր գոտում ափի վրա 15 մետր բարձրությամբ ծովապատնեշ կառուցվի, ինչը կկարողանա կդիմակայել հզոր ցունամիների, մինչդեռ ատոմակայանի տնօրինության կարծիքով սա իրականացնելու համար կպահանջվի առնվազն երեք տարի: Ճապոնիան այս պահին ունի 54 միջուկային ռեակտորներ, որոնցից 21-ի շահագործումը դադարեցված են պրոֆիլակտիկայի նպատակով:
Նոյյան տապան  -   Միջազգային