Մայրաքաղաքի կանաչ գոտիներում ընթանում են խոտհնձի աշխատանքները


Մայրաքաղաքի կանաչ գոտիներում ընթանում են խոտհնձի աշխատանքները

  • 17-09-2014 18:42:11   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Մայիսի 15-ից մայրաքաղաքի վարչական շրջանների բակային տարածքներում, զբոսայգիներում, պուրակներում, ճանապարհներին հարակից ու կանաչ այլ գոտիներում ընթացող խոտհնձի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Գործընթացը պատշաճ կազմակերպելու համար բոլոր վարչական շրջանների կանաչապատման ընկերություններն ապահովված են խոտհնձիչ մեքենաներով։ Շուրջ 1000 խոտհնձիչներ էլ տրամադրվել են բուժհաստատություններին, դպրոցներին, մանկապարտեզներին` հարակից տարածքի խոտհունձը կազմակերպելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են որ՝  համաձայն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ անկախ պատկանելությունից, խոտհունձ է իրականացվում թե ընդհանուր, թե սահմանափակ օգտագործման կանաչ տարածքներում։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play