Մայրաքաղաքում մաքրվում են անձրևատար և հեղեղատար համակարգերը


Մայրաքաղաքում մաքրվում են անձրևատար և հեղեղատար համակարգերը

  • 17-09-2014 18:45:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի անձրևատար ու հեղեղատար համակարգերը պարբերաբար մաքրվում են: Գործընթացն ավելի ծավալուն է դառնում հատկապես գարնան և աշնան ամիսներին, քանի որ տարվա այդ ժամանակահատվածներում են արձանագրվում առատ տեղումներ: Հնարավոր հետևանքներից խուսափելու նպատակով «Երևան Ջուր» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական մի շարք փողոցներում ավելի շատ տեխնիկական միջոցներ և աշխատուժ կներգրավի անձրևատարներն ու սելավատարները մաքրելու համար: 
Երևանի քաղաքապետարանից հայտնում են,  որ Երևանում, ըստ առաջնահերթության, շարունակվում է ջրահեռացման համակարգերի նորոգումը, միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում դրանք ընդլայնելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play