Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարի հետ


Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարի հետ

  • 17-09-2014 20:13:31   | Լիբանան  |  Տնտեսություն
Սեպտեմբերի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ալեն Հակիմի հետ:
 
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Լիբանանի միջև առկա տնտեսական հարաբերություններըի զարգացման և խորացման ուղիները:
 
Ընդգծվեց գործարար պատվիրակությունների փոխայցելությունների և գործարար համաժողովների կազմակերպման կարևորությունը:
 
Մտքեր փոխանակվեցին առաջիկայում Լիբանանում կազմակերպվելիք առևտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցի վերաբերյալ:  
 
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2014/09/17/lebanon_mineconomy/
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play