Բակային շաբաթօրյակներ՝ «Էրեբունի-Երևան - 2796» տոնակատարությանն ընդառաջ


Բակային շաբաթօրյակներ՝ «Էրեբունի-Երևան - 2796» տոնակատարությանն ընդառաջ

  • 18-09-2014 12:05:04   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում  կընթանան բակային շաբաթօրյակներ:  Այդ նպատակով կենտրոնացվել են  սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Շաբաթօրյակներն  ավելի լայնածավալ իրականացնելու նպատակով վարչական շրջանների համապատասխան կառույցներին տեխնիկապես կաջակցեն  նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունները: Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբն էլ կվերահսկի աշխատանքի ընթացքը` պարբերաբար այդ մասին զեկուցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play