Հայաստանի քաղաքացիներն ուսանում են «Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարան (ինստիտուտ)»-ում


Հայաստանի քաղաքացիներն ուսանում են «Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարան (ինստիտուտ)»-ում

  • 18-09-2014 18:07:39   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցավ հանդիպում Գլխավոր վարչության և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության «Ուլյանովսկի քաղացիական ավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարան (ինստիտուտ)»-ի պատվիրակությունների միջև:
 
Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելուց հետո Գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը և ուսումնարան-ինստիտուտի ռեկտոր Սերգեյ Կրասնովը ստորագրեցին երկու կազմակերպությունների միջև Համագործության մասին հուշագիր: Վերջինով նախատեսվում է ընդլայնել երկուստեք համագործակցությունը կադրերի պատրաստման, կրթական գործընթացի որակի բարելավման համատեղ աշխատանքների կազմակերպման, համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման, միջազգային մակարդակի մասնագիտական միջոցառումների կազմակերպման և այլ առումներով:   
 
ՔԱԳՎ մամլո ծառայությունից հայտնում ենոր 2011 թվականից տարեկան 5 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուսանում են «Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարան (ինստիտուտ)»-ում, ինչը մեծ ավանդ է Հայաստանի Հանրապետության օդաչուական կադրերի պատրաստման և թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացման գործում: Ելնելով համագործակցության արդյունքներից, Արտյոմ Մովսեսյանը միջոցառմնան ավարտին Սերգեյ Կրասնովին պարգևատրեց «Ավիացիայի ոլորտում նշանակալի ներդրման համար» մեդալով, իսկ պատվիրակության անդամներին՝ շնորհակալագրով:
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ