Իջեւանում կկայանա Jeep Trophy Sprint տիպի միջազգային սիրողական բաց մրցարշը


Իջեւանում կկայանա Jeep Trophy Sprint տիպի միջազգային սիրողական բաց մրցարշը

  • 19-09-2014 12:15:27   | Տավուշի մարզ  |  Սպորտ

Սեպտեմբերի 21 ին Իջեւան քաղաքում կկայանա Jeep Trophy Sprint տիպի միջազգային սիրողական բաց մրցարշավ` Motul Low Range 2014 խորագրով, որը կազմակերպել են Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան եւ «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիան: Միջոցառմանը մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 50 պրոֆեսիոնալ եւ սիրողական մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից եւ Թուրքիայից: Միջոցառումը կունենա մրցակցային 5 դասեր. - 1-ին դաս. 4X4 ամենագնացներ` 00-2500 սմ/խ
աշխատանքային ծավալ ունեցող շարժիչներով: - 2-րդ դաս. 4X4 ամենագնացներ` 2501 սմ/խ եւ ավելի աշխատանքային ծավալ ունեցող շարժիչներով: - 3-րդ դաս. 4X4 հատուկ պատրաստված ամենագնացներ: - 4-րդ դաս. 4X4 կամ 6X6 բեռնատար ամենագնացներ: - 5-րդ դաս 4X4 քառացիկլեր: «Միջոցառումը լինելու է բացառիկ անկախ Հայաստանի ավտոսպորտի պատմության մեջ իր ծավալով եւ մասնակից
երկրների քանակով, ինչը վկայում է մեր լավ աշխատանքի ու վաստակած վստահության մասին», - նշել է Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը: «Մենք շատ ենք կարեւորում մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին, եթե ոչ մրցուղում, ապա այնտեղ, որտեղ կարող են իրենց ուժերը չափել եւ հարուստ փորձ ձեռք բերել մեր մարզիկները», - նշել է «Ադրենալին» ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր համապատասխանում են կանոնակարգի
պահանջներին:
 
Զանգահարել 091 201704 կամ 094 201704 հեռախոսահամարներով:
Գլխավոր հովանավոր` «Նակօյլ» ընկերություն` «MOTUL» ապրանքանիշով
Հովանավոր` «BSMB» ընկ իր <Հովանավոր` «ԱՊԱՎԵՆ» ընկերություն Հովանավոր` «VITESSE» ընկերություն
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play