Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը


Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը

  • 23-09-2014 18:04:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը. տոմսերն արդեն վաճառվում են:
 
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: 
Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին ամսվա զույգ օրերին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին ժամը 20:20-ին: 
Ճանապարհորդության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե: 
«ՀԿԵ» ՓԲԸ սակագնային քաղաքականության համաձայն, տոմսերի գները մնացել են անփոփոխ՝ սկսած 8 650 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 18 190 դրամ ննջավագոնում մեկ տեղի համար: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play