Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի<br /> Լեհաստանի նախագահի եւ նրա տիկնոջ հուղարկավորությանը<br />


Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի
Լեհաստանի նախագահի եւ նրա տիկնոջ հուղարկավորությանը

  • 15-04-2010 14:18:00   | Հայաստան  |  Քաղաքական

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության ապրիլի 15-ի նիստն սկսվեց Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, նրա տիկնոջ` Մարիա Կաչինսկու, ինչպես նաեւ Սմոլենսկի ավիավթարում զոհված բարձրաստիճան այլ պաշտոնյաների զոհերի հիշտակը մեկ րոպե լռությամբ հարգելով: «Մենք այսօր կիսում ենք մեր բարեկամների վիշտը»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հայտնեց, որ Լեհաստանի նախագահի եւ նրա տիկնոջ հուղարկավորությանը կմասնակցի Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական