Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն փոքրիկ Իգորի (Տեսանյութ ակցիայի վայրից մաս 2)
26-09-2014 16:30:00 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Այս պահին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ Ռոման Զաքիյանն իրեն աջակցող քաղաքացիների և լրատվամիջոցների հետ միասին անցկացնում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն փոքրիկ Իգորի, որը զրկվեց կուրությունը վերականգնելու իր վերջին հնարավորությունից՝ բյուրոկրատական քաշքշուկի և ոչ մարդկային մոտեցման պատճառով:
Հիշեցում, Ռոմանի որու՝ Իգորի աչքի չափն աստիճանաբար նվազում է եւ քայքայվում: Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը եւ ստուգումներն իրականացնելու համար երեխան ծնողների հետ պետք է Ֆրանսիայում լիներ սեպտեմբերի 26-ին: Սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է միայն ծնողներից մեկին: Բայց քանի որ երեխան փոքր է և առանց մոր թույլ չի տալիս կատարել աչքերի հատազոտությունները, ուստի հայրը խնդրել է և կատարել դեսպանատան բոլոր պահանջները, որպեսզի թույլ տան մորը ևս մեկնել երեխայի հետ Փարիզ: Սակայն մինչ օրս Ռոման Զաքիյանը ստանում է մերժումներ և դեսպանատունը չի պատրաստվում ընդառաջել ընտանիքին՝ որն ի դեպ խոստանում է անպայման նշված ժամանակին ետ վերադառնալ Հայաստան: