15 ԱՄՆ մլն դոլար վարկ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ


15 ԱՄՆ մլն դոլար վարկ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ

  • 30-09-2014 12:18:39   | Հայաստան  |  Տնտեսություն
Արժեքներ ստեղծելով…  
 
                                                  
Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) 15 ԱՄՆ մլն դոլար վարկ է  տրամադրել  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` բիզնեսի   վարկավորման   նպատակով: Վարկը շահառուներին տրամադրվելու է հինգ  տարի մարման ժամկետով  10-12 տոկոս դրույքաչափով մինչև 1մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով:  Վարկային միջոցներից կարող են օգտվել մինչև 300 աշխատող ունեցող  այն ձեռնարկությունները, որոնց ընդհանուր ակտիվները  չեն գերազանցում 15,000,000  ԱՄՆ  դոլարը: Վարկային միջոցներն առավելապես կուղղվեն արտահանող ընկերությունների բիզնես ծրագրերի ֆինանսավորմանը:  
  “Թեև սա Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության հետ  մեր համագործակցության  առաջին ծրագիրն է, սակայն  հույս ունենք, որ կունենանք երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցություն և վարկի շրջանակներում  կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել երկարաժամկետ, մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում”,-հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը`  Հոլանդական զարգացման բանկի “Exchange on the Future of Banking” թեմայով երրորդ տարեկան  ժողովի շրջանակներում պայմանագրի ստորագրաման արարողության ժամանակ:  Միաժամանակ նա բարձր է գնահատել Հայաստանում ընկերության կողմից ընդհանուր առմամբ  իրականացված ներդրումների արդյունավետությունը: 
Նշենք, որ Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը ("FMO") ստեղծվել է 1970 թվականին հոլանդական կառավարության, արևտրային բանկերի, ազգային գործարարների միության, պրոֆմիությունների և անհատ ներդրողների կողմից զարգացող երկրներում և շուկաներում մասնավոր սեկտորի ծրագրերում ներդրումներ կատարելու նպատակով: 2008 թվականի մարտ ամսին FMO-ին շնորհեցին բանկի կարգավիճակ: Բանկը այսօր պաշտոնապես գտնվում է հոլանդական կենտրոնական բանկի հսկողության տակ: 2013 թվականին  դեկտեմբերի դրությամբ FMO-ն ներկա է գտնվել ավելի քան 80 տարբեր զարգացող երկրներում և շուկաներում զարգացման ֆինանսական գործընկերի  կարգավիճակով:  Ընկերության ներդրումային պորտֆելը 2013թ.-ին կազմել է 6,7 մլրդ եվրո,  ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող ամենախոշոր բանկերի շարքում:
 
-------------------------------------
www.araratbank.am,  pr@araratbank.am, հեռ. 59-23-23, 091-45-55-85 
 
                                                                                
                                                                            
                                                                
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play