ԱՀԹ եկեղեցիների համայնքների անդամները բերքից բաժին են հատկացրել հայոց բանակի զինվորներին


ԱՀԹ եկեղեցիների համայնքների անդամները բերքից բաժին են հատկացրել հայոց բանակի զինվորներին

  • 01-10-2014 16:40:06   | Հայաստան  |  Բարեգործություն

Սեպտեմբերի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի՝ Արարատի մարզի քահանաները «Մենք մեր զինվորի կողքին ենք» թեմական ծրագրի շրջանակներում այցելեցին Եղեգնաձորի սահմանամերձ երկու զորամաս, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ: Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ Արարատի մարզի եկեղեցիների հոգևոր հովիվների նախաձեռնությամբ համայնքների անդամներն իրենց բերքի՝ մրգի ու բանջարեղենի լավագույն մասը հավաքել էին զինվորների համար:  
ԱՀԹ Ներքին Դվինի Ս.Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Երվանդ քահանա Բաբայանն ու ԱՀԹ Դալարի Ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եփրեմ քահանա Հարությունյանն էին մտահաղացել ծրագիրը, որին միացել էին մարզի բոլոր քահանաները: Զորամասեր այցելության ժամանակ նրանց հետ էին թեմի մի խումբ երիտասարդներ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: 
Եղեգնաձորի զորամասերում Տ.Պետրոսը  հրամանատարական կազմին և զինվորներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ Արբազան արքեպիսկոպոսի օրհնության խոսքը՝ նշելով, որ հայոց բանակը, հայ զինվորը Հայ Եկեղեցու և մասնավարապես՝ Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում է, և ողջ տարվա ընթացքում բանակին ու զինվորին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Դրանց թվում նա հիշատակեց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ թեմի տարածքում գտնվող երկու զորամասերի այցելությունը՝ զինվորների համար անհրաժեշտ տարբեր իրեր տանելով: Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ  ամեն տարի կազմակերպվում են այցելություններ զորամասեր ու զինվորական հոսպիալներ: Այս տարի տոնի առթիվ կազմակերպված  բարեգործական ճաշկերությի ժամանակ հավաքված 50 մլն դրամը տրամադրվեց զոհված, հաշմանդամ զինվորների, միաժամանակ երկու և ավելի զինշառայողներ ունեցող ընտանիքներին: Թեմի երիտասարդների նախաձեռնությամբ շարունակվում է «Նամակ զինվորին» ծրագիրը:  
Տ.Երվանդը ներկայացրեց այցի նպատակը և հույս հայտնեց, որ  զինվորին Արարատի մարզի բերք ու բարիքից բաժին հասցնելը կլինի շարունակական:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ զինվորների համար նախատեսված միրգ ու  բանջարեղենով բեռնված մյուս մասը ԱՀԹ Մրգավանի Ս.Հակոբ եկեղեցու հոևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը և ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Արարատ քահանա Օրդյանը տարան Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ:  
Այստեղ Տ.Մխիթարը զինվորներին փոխանցեց Տ.Նավասարդ Սրբազան հոր օրնություններն ու շուտափույթ ապաքինում մաղթեց նրանց: Ապա բժշկության ավետարան կարդաց ու օրհնության կարգ կատարեց: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play