Մայրաքաղաքում շարունակվում են բակերի ասֆալտապատման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են բակերի ասֆալտապատման աշխատանքները

  • 02-10-2014 17:19:28   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով 2014 թվականին ասֆալտապատված բակերի և միջբակային ճանապարհների թիվը կհասնի շուրջ 1000-ի: Ընդհանուր 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատումից  495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Այս ծավալից ներկայում կատարված է նախատեսվածի շուրջ  95 տոկոսը: Ապրիլ ամսին մեկնարկած աշխատանքները, ամենայն հավանականությամբ, նախատեսված վերջնաժամկետից` հոկտեմբերի  30-ից էլ  շուտ կավարտվեն:  Ասֆալտապատման գործընթացում որակական չափանիշները դիտվում են որպես աշխատանքի առաջնահերթություն, հետևաբար համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, իսկ  արդյունքների մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ասֆալտապատմանը զուգահեռ, բակերում ընթանում են նաև բարեկարգման այլ աշխատանքներ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play