Մայրաքաղաքում շարունակվում են հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

  • 03-10-2014 13:44:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի համայնքային բյուջեի, համատիրությունների, ինչպես նաև համատիրությունների և  վարչական շրջանների համաֆինանսավորմամբ ապրիլ ամսից մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Որպես բաժնային սեփականություն, ի թիվս այլոց, շենքի տանիքի նորագման պարտավորությունը ևս կրում են բնակիչները, և այս աշխատանքներն ըստ էության պետք է կազմակերպեին  միայն համատիրությունները: Որպես բարի կամքի դրսևորում՝ երևանցիների կոմունալ-կենցաղային խնդիրներին աջակցելու նպատակով ծրագրի իրականացման համար միջոցներ են հատկացվել այլ աղբյուրներից: Հարթ տանիքների մասով 2014 թվականի համար նախատեսված 72639 քմ-ից սեպտեմբերի վերջի դրությամբ նորոգվել է 58044 քմ-ը, կամ 530 շենք: Թեք տանիքների մասով նախատեսված 43023 քմ-ից  նորոգվել է 33222 քմ-ը կամ 587 շենք: Աշխատանքներում ներառվել են այն բնակելիները, որոնք տարիների վաղեմություն ունեցող ծածկերի պատճառով ռիսկային են դարձել անձրևաջրերի ներթափանցման տեսանկյունից: Թեք տանիքները նորոգվում են թիթեղով և ազբոշիֆերով, իսկ հարթ տանիքները պատվում են  ջրակայուն իզոգամով: Բերված թվային տվյալների մեջ ներառված են ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջովին նորոգված շենքերի տանիքները: Տարեվերջին, ընդհանուր առմամբ, նորոգված կլինի 1100-ից ավելի շենքի հարթ և թեք տանիք:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play