<Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով


<Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով

  • 07-10-2014 11:38:08   | Հայաստան  |  Տնտեսություն

2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր:

<Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ-ից հայտնում են որ չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի <Զվարթնոց> կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

 

Ուղևորների թիվը 2013թ.  սեպտեմբերին

Ուղևորների թիվը 2014թ.  սեպտեմբերին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

84 410     

96 007      

 + 14 %

Մեկնող

85 366    

101 595      

 + 19 %

Ընդամենը

169 776

197 602

 + 16 %

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play