Տեղի է ունեցել հերթական երկրաշարժը Հոնսյու կղզու վրա<br />


Տեղի է ունեցել հերթական երկրաշարժը Հոնսյու կղզու վրա

  • 07-05-2011 09:05:53   | Հայաստան  |  Միջազգային
Ճապոնական Հոնսյու կղզում տեղի է ունեցել 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է www.vesti.ru-ն: Ամենաուժեղ տատանումները գրանցվել են Իվատե եւ Աոմորի պրեֆեկտուրաների շրջաններում: Տուժածների եւ վնասվածների վերաբերյալ դեռեւս տվյալներ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիք եւս չի հայտարարվել: www.vesti.ru-ի տվյալներով` Հոնսյու կղզու հյուսիսարեւելյան շրջանների վերահաս անձրեւները առաջիկա օրերին կարող են հանգեցնել զանգվածային սողանքների:
Նոյյան տապան  -   Միջազգային