Բրազիլիայում ձերբակալվել են թմրանյութի առեւտրով զբաղվող սերբիացիներ<br />


 

Բրազիլիայում ձերբակալվել են թմրանյութի առեւտրով զբաղվող սերբիացիներ

  • 07-05-2011 09:03:06   | Բրազիլիա  |  Միջազգային
Թմրադեղեր մատակարարելու մեղադրանքով Բրազիլիայում ձերբակալվել է 16 մարդ, որից 7-ը Սերբիայի քաղաքացի է, տեղեկացնում է www.svobodanews.ru-ն: Սերբիայի արդարադատության նախարար Սնեժանա Մոլովիչը հայտարարել է, որ ձերբակալվածներից մեկը Գորան Նեսիչը, գլխավորում է Սերբիայում թմրանյութի առեւտրով զբաղվողների ցուցակը, որոնց փնտրում են: Ինչպես նշում է կայքը` Սերբիայում 2 տարվա ձերբակալությունների արդյունքում թմրանյութի առեւտրով զբաղվողների մոտ հայտնաբերվել է 620 կգ կոկոյին եւ ավելի քան 1մլն դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային